211652_close_icon
views-count2203 դիտում article-date 14:52 24-08-2020

Ավստրիան անցանկալի անձ է հայտարարել և արտաքսել Ռուսաստանի դիվանագետին

Ավստրիան առաջին անգամ անցանկալի անձ (persona non grata) է հայտարարում Ռուսաստանի դիվանագետի, որի անունը չի հրապարակվում: Տեղական աղբյուրները միայն հայտնում են, որ ռուս պաշտոնյան երկիրը պետք է լքի մինչև սեպտեմբերի 1-ը: Ըստ ավստրիական իշխանությունների՝ ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը տարիներ շարունակ լրտեսել է երկրի բարձր տեխնոլոգիական ընկերություններից մեկում: [url=https://www.krone.at/2216723]Kronen Zeitung[/url] պարբերականը նշում է, որ լրտեսության մեջ ավելի վաղ խոստովանել է Ավստրիայի քաղաքացի, ով ռուս դիվանագետին անվանել է իրեն ուղղորդող: Ռուսաստանի դիվանագետը հրաժարվել է ցուցմունք տալ՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը: Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունն իր դժգոհությունն է հայտնել դիվանագետին արտաքսելու որոշման կապակցությամբ՝ պնդելով, թե Ավստրիայի իշխանությունների կասկածներն անհիմն են:

Նմանատիպ նյութեր