1390 դիտում
21:57 12-06-2014
Հուշ-երեկո` նվիրված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:
Դպրոցի բակում հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու մոտ, ապա ծանոթացել դպրոցում ցուցադրության ներկայացված երջանկահիշատակ վարչապետի մասին պատմող լուսանկարներին:
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի շրջանակում էլ երիտասարդները ներկայացրել են նրա անցած ուղու առավել ուշագրավ դրվագներն ու այն պատգամները, որոնցով առաջնորդվում է այսօր մի ամբողջ սերունդ: Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի և ազգագրական պարերի կատարումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
12:13 12-06-2015
Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
913 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»