211652_close_icon
views-count2708 դիտում article-date 01:55 13-06-2014

ԱԱ-2014. Բրազիլիան սկսում է կամային հաղթանակով. տեսանյութ

Սան Պաուլո քաղաքում 2014 թվականի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ նաև մրցաշարի առաջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները: Արդեն խաղի 11-րդ րոպեին խորվաթները առաջ անցան հաշվի մեջ: Առաջնության առաջին գոլը գրանցվեց ինքնագոլի արդյունքում, երբ Իվիցա Օլիչի եզրային փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց բրազիլացիների պաշտպան Մարսելոն: Մինչ ընդմիջման գնալը Բրազիլիան Նեյմարի անհատական վարպետության և դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը: Հանդիպման վճռորոշ դրվագը գրանցվեց 71-րդ րոպեին, երբ մրցավարը բավականին վիճահարույց 11 մետրանոց նշանակեց խորվաթների դարպասին: Նշակետից դիպուկ հարվածով դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը: Հանուն արդարության նշենք, որ խաղաղավերջում Խորվաթիայի հավաքականը ավելի լավ տպավորություն թողեց և պարտությունից փրկվելու համար մի քանի վտանգավոր պահ ստեղծեց Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն կրկին աչքի ընկան բրազլացիները: 90-րդ րոպեին հակագրոհի արդյունքում Օսկարը հիասքանչ հարվածով խաղի վերջակետ դրեցը և աշխարհի առաջնության ընթացիկ խաղարկությունում իր թիմի համար առաջին երեք միավորը բերեց: [b]Բրազիլիա – Խորվաթիա ` 3:1[/b] Գոլեր` Նեյմար 29’, 71’ (11մ), Օսկար 90’ – Մարսելո 11’ (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր