2248 դիտում
01:53 24-06-2014
ԱԱ-2014. Բրազիլիան և Մեքսիկան 1/8 եզրափակիչում են. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության A խմբից 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները: Խմբային փուլի վերջին տուրում բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին Կամերունի ընտրանուն, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Մեքսիկայի հավաքականը դժվարին պայքարում 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի հավաքականին: Հատկանշական է, որ Մեքսիկա –Խորվաթիա խաղի գլխավոր իրադարձությունները գրանցվեցին խաղավերջում, երբ թիմերը ընդհանուր հաշվով խփեցին 4 գոլ:
Արդյունքում Բրազիլիան և Մեքսիկան 3 խաղից հետո վաստակեցին 7-ական միավոր, սակայն գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ բրազիլացիները զբաղեցրեցին առաջին տեղը, իսկ մեքսիկացիները` երկրորդ: 1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Չիլին, իսկ Մեքսիկան ուժերը կչափի Հոլանդիայի հետ:
[b]Մեքսիկա – Խորվաթիա`3:1[/b]
Գոլեր` Մարկես 72’ , Գուարդադո 75’, Հերնանդես 82’ – Պերիշիչ 87’
[b]Բրազիլիա – Կամերուն`4:1[/b]
Գոլեր` Նեյմար 17’, 34’, Ֆրեդ 49’, Ֆերնանդինյո 84’ – Մատիպ 26’
[img]https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/t31.0-8/10365381_745482532156615_5721487265311491321_o.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11053 դիտում
14:43 20-05-2017
Ռոնալդինյո. ԱԱ-2018-ի եզրափակիչում կարող են հանդիպել Ռուսաստանն ու Բրազիլիան
1369 դիտում
22:03 13-06-2014
ԱԱ-2014. Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին. տեսանյութ
2648 դիտում
01:55 13-06-2014
ԱԱ-2014. Բրազիլիան սկսում է կամային հաղթանակով. տեսանյութ
Այս բաժնից
1456 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը