211652_close_icon
views-count2345 դիտում article-date 22:57 28-06-2014

ԱԱ-2014. Բրազիլիան 11 մետրանոցներով հաղթեց Չիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը մեկնարկեց Բրազիլիա – Չիլի հանդիպումով: Խաղասկիզբը բավականին հաջող դասավորվեց առաջնության կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի հավաքականի համար: Արդեն 18-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դավիդ Լուիզը բացեց խաղի հաշիվը: Այդուհանդերձ Չիլիի ընտրանին բաց թողած գոլից հետո չընկճվեց և 32-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Խփած գոլից հետո չիլիացիները աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր դրվագներով: Բրազիլացիներին նույնիսկ հաջողվեց գրավել Բրավոյի դարպասը, սակայն խաղի մրցավար Հովարդ Ուեբը Հալկի մոտ ձեռքով խաղ արձանագրեց մինչ դարպասին հարված կատարելը: Խաղադաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Չիլին կարող էր հաղթանակ կորզել, սակայն Պինիլյայի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Լրացուցիչ ժամանակում նույնպես հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին բրազիլացիների հարվածները: Արդյունքում Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Ուրուգվայ – Կոլումբիա զույգի հաղթողի հետ: [b]Բրազիլիա – Չիլի`1:1, 11մ.`3:2[/b] Գոլեր` Դավիդ Լուիզ 18' – Սանչես 32'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր