211652_close_icon
views-count6444 դիտում article-date 12:18 13-06-2014

ՀՅԴ-ական պատգամավորը Կիսելյովին պաշտպանողներին «բ..-ի տղերք» անվանեց

Մեր իշխանությունները կարող են էլեկտրաէներգիայի թանկացման ծախսերը հոգալ այլ աղբյուրների, այլ ոչ թե սպառողների հաշվին: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Հատկապես այն դեպքում, երբ ասացին, որ ճեղքվածքը ոչ թե 20, այլ 18 միլիարդ է»,- ասաց պատգամավորը: Նա, խոսելով Կիսելյովին պաշտպանողների մասին, հիշեց իր գրվածքներից մեկը եւ այդ բանաստեղծությունը նվիրեց Կիսելյովին պաշտպանողներին. «Պնակալեզ, պատեհապաշտ բ..-ի տղերք, Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց, Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք, Ձեր պատկերը դեռ պետք է գա ձեր դիմաց, Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած, Որ քշվելով ձեր արեւից խեղված ու բութ, Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած, Եւ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ, Մուրալու են, չեն գտնելու լույսի մի շերտ, Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում, Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն, Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»:

Նմանատիպ նյութեր