1323 դիտում
14:15 13-06-2014
ՀՀԿ-ական պատգամավորը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում և անընդունելի է համարում նրա՝ «Համմերով» ԱԺ գալը
Քառյակի 12 կետանոց պահանջների մեծամասնությունը համարյա ընդգրկված է կառավարության ծրագրի մեջ եւ որեւէ կետ անպատասխան չի մնա: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնականին գնալուն եւ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակելուն, պատգամավորն ասաց. «Հարյուր տոկոսանոց համամասնականի վերաբերյալ ԱԺ-ում քննարկում գնացել է, եւ մենք հայտնել ենք մեր կարծիքը: Կարեւոր է, թե ինչ ձեւով եւ ինչ համամասնությամբ այն կկազմավորվի: Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, այդ թվում նաեւ ցուցակների խնդիրը»:
Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ սպասվելիք խորհրդարանական լսումների մասին՝ ասաց, որ բնականաբար սպառողների շահերը կփորձեն պաշտպանել եւ ընդհանուր քննարկումների շուրջ կանեն իրենց առաջարկները:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Կիսելյովի հետ կապված սկանդալով, ինչից հետո նա փորձեց շրջանցել թեման՝ ասելով, թե շատ չենք արժեւորում նրան: Իսկ երբ լրագրողները համառեցին, ասաց, որ ԱԺ-ում արդեն հայտարարել են, որ մեր մայրենի լեզուն հայերենն է, եւ, որ ինքը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կիսելյովը «Համմերով» է ԱԺ եկել, ասաց, որ դա իր կողմից անընդունելի է:
Նմանատիպ նյութեր
6441 դիտում
12:18 13-06-2014
ՀՅԴ-ական պատգամավորը Կիսելյովին պաշտպանողներին «բ..-ի տղերք» անվանեց
2058 դիտում
09:16 19-06-2014
Պատգամավորը «սամբո կաներ» Կիսելյովին․ ՀԺ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»