211652_close_icon
views-count1788 դիտում article-date 08:44 14-06-2014

Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունից դուրս եկածներին անգործ չթողնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը: Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռևս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել և ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կազմակերպություններում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր