211652_close_icon
views-count1996 դիտում article-date 20:17 17-07-2015

Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է անպատասխան չթողնել Օդեսայից իր դիվանագետին վռնդելը

Ռուսաստանի ԱԳ նախարարութոյւնն արձագանքել է Օդեսայից ՌԴ հյուպատոսի պաշտոնակատարի նկատմամբ Ուկրաինայի իշխանությունների՝ «պերսոնա նոն գրատա» հայտարարելու և նրան երկրից վտարելու փաստին: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ, որում ասված է. «Գնահատում ենք ուկրաինական իշխանությունների նման գործողությունները՝ որպես անհաշտ քայլ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների արհեստական լարմանը: Ռուսական կողմը նախաձեռնելու է, իհարկե, անհրաժեշտ միջոցառումներ»: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Օդեսայում ՌԴ գկխավոր հյուպատոսի պաշտոնակատարը, ում անունը չի հրապարակվում, հայտարարվեց անցանկալի անձ Ուկրաինայում և անմիջապես վտարվեց այդ երկրից:

Նմանատիպ նյութեր