211652_close_icon
views-count2375 դիտում article-date 11:12 14-06-2014

Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ, որը գործում է Ագրարային համալսարանի հարևանությամբ: Ուշագրավ է, որ այս տեղափոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Մինչդեռ ՕԵԿ ղեկավարը հեռուստաալիքը գնել էր ընդդիմություն դառնալուց երեք ամիս առաջ: Ի դեպ, վերջին շրջանում չեն դադարում լուրերը, որ ՕԵԿ-ից ցանկանում են խլել գրասենյակի դահլիճը: Հովհաննես Մարգարյանը երեկ, սակայն, վստահեցրել է, որ այդ դահլիճը, բոլոր փաստաթղթերով, արդեն 8 տարի պատկանում է իրենց կուսակցությանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր