211652_close_icon
views-count5535 դիտում article-date 11:06 26-06-2015

ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայությունը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել. սա ուղիղ կապ ունի «ՀԷՑ»-ի գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ. ՀԺ

«Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել: Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև «Լենէներգոյի» և «Տավրիչեսկի» բանկի նախկին ղեկավարներին: «Լենէներգոն» այդ բանկում 16 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել, հետո բանկը սննկացել է: Իրավապահներն այդտեղ փողերի լվացման ռիսկ են նկատել: Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ «Լենէներգոյի» նախկին գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Դենիս Սլեպովը: Ստացվում է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն, և մնում է ընդամենը ստուգումներ բացել դրանցում՝ դա հաստատելու համար: Միայն 2014թ. «Լենէներգոյի» կորուստները կազմել են 8 միլիարդ ոուբլի՝ մոտ 148 միլիոն ամերիկյան դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր