211652_close_icon
views-count2385 դիտում article-date 22:54 15-06-2014

Հարավկովկասյան երկաթուղին առաջին ուղևորներին ճանապարհել է դեպի Բաթում

Երևան Բաթում գնացքի առաջին ուղեվորները ոգեվորությամբ են գնացք բարձրանում: Լսել են` ամառային սեզոնի մեկնարկին անակնկալներ են սպասվում: Դրանցից առաջինը երկար սպասել չի տալիս: Փորձարկում են ու համոզվում` գնացքում անվճար WiFi կա: Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը վստահեցնում է` սրանով անակնկալները չեն սահմանափակվի: Շուտով ուղևորները նաև վրացական SIM քարտեր կստանան: Երևան-Բաթում առաջին գնացքում 97 ուղեվոր կա, նրանց 95 տոկոսը Բաթում է ուղևորվում, անցյալ տարի ամենապահանջված ուղղությունը Թբիլիսին էր: Նախորդ տարվա սեզոնի մեկնարկի համեմատ 40 տոկոսով ավելացել է տոմսերի վաճառքը: Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունն այս տարի միջոցառումներ է ձեռնարկել նաև տեխնիկական անվտանգության ուղղությամբ: Ֆրանսիացի զույգն էլ Երևանից Բաթում առաջին անգամ է ուղևորվում: Սկզբում շոգից են դժգոհում, իսկ գնացքի շարժվելուց հետո փաստում` օդափոխման համակարգն աշխատում է: Ասում են` նման գնացքներով վաղուց չեն երթևեկել: Երևան Բաթում գնացքը կգործի մինչև հոկտեմբերի մեկը: Աղբյուր՝ a[url=http://www.armnewstv.am/news/29674]rmnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր