211652_close_icon

Կրակոցներ՝ Տավուշի մարզում հայտնի «Մարիա Խլեբ» հացատան մոտ. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Porsche Cayenne»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով և ինքնաձիգից կրակված 25 պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count75435 դիտում article-date 10:38 28-03-2025
Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նապխարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը: 

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության ծառայողները, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:
 
Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանն է:
 
Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վարդան Մազյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում:

Դեպքի վայրում հայտնաբերվել են «Porsche Cayenne»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, ինքնաձիգից կրակված մոտ 25 պարկուճ և դռան, պատերի ու ապակիների վրա կրակոցի հետքեր:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր