11072 դիտում
10:56 16-06-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են արվել ոստիկանության քննչական ապարատում
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով Սաշիկ Սարդարյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետի պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետի տեղակալ՝ ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով Աշոտ Կոստանյանը ազատվել է Վայոց Ձորի մարզի Վայքի քննչական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ, իսկ Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Աբովյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից;
Մեկ այլ հրամանով՝ Արծրուն Առաքելյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժնի պետ, իսկ նախկին պետ Թաթուլ Շուշանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Թ. Շուշանյանը աշխատանքի է անցել հատուկ քննչական ծառայությունում:
Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Մինասյանն ազատվել է ոստիկանության կադրերի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության աշխատակազմի ղեկավար, իսկ կադրերի պետ է նշանակվել ոստիկանության կադրերի պետի տեղակալ Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
34893 դիտում
11:09 20-08-2015
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ-ն ունի նոր հետաքննչական բաժնի պետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ