211652_close_icon
views-count1214 դիտում article-date 15:40 16-06-2014

Մայրաքաղաքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 8 դեպք

Այսօր՝ հունիսի 16-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ադրադառնալով Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցմանն ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցման ծրագրին՝ զեկուցվել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և փաստաթղթային որոշ ճշգրտումներից հետո առաջիկայում կմեկնարկի շինարարությունը: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 8 դեպք, իսկ նախկինում արձանագրված 6 դեպքով էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր