211652_close_icon
views-count930 դիտում article-date 13:49 17-03-2015

Երևանում նախորդ շաբաթ ապօրինի շինարարության 9 դեպք է հայտնաբերվել

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք: Գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկն անհիմն է եղել: Քանդման աշխատանքներ են իրականացվել 9 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն:

Նմանատիպ նյութեր