211652_close_icon
views-count1187 դիտում article-date 15:45 16-06-2014

Մայրաքաղաքի 11 տնտեսվարողների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել 4 վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում: Արդյունքում պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 11 տնտեսվարողի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն: Մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ պարբերաբար գույքագրվում են փողոցներում, մայթերում և այգիներում տեղադրված աղբամանները և, ըստ անհրաժեշտության, լրացվում նորերով: Նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղադրվել է 128 նոր աղբաման:

Նմանատիպ նյութեր