5102 դիտում
17:00 16-06-2014
Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նամակ է փոխանցել, որում 5 տող ջնջված է. ի՞նչ կարող էր գրված լինել այնտեղ
Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով իր հարազատներին նամակ է ուղարկել, որտեղ 5 տող ջնջված է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորեղբայրը` Նորիկ Ինջիղուլյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ նամակում գրված է, որ ինքը լավ է, կարոտել է բոլորին, անգլերեն է պարապում, որպեսզի տեղափոխվի 3-րդ երկիր: «Ավելին չգիտեմ, հետեւաբար չեմ կարող ասել»,- ավելացրեց հորեղբայրը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ենթադրում է, որ ջնջված տողերում հակաադրբեջանական ինչ-որ բան է գրված եղել, հետեւաբար ջնջել են:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին և ևս 5 քաղաքացիների (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններին), ովքեր 1 ընտանիքի անդամներ են: Այս մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի հասարակայնության և կապի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովին: Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: ԿԽՄԿ ներկայացուցիները տեղեկություններ են հաղորդել վերջիններիս հարազատների մասին և նրանցից նույնպես տեղեկություն վերցրել՝ ընտանիքի անդամներին փոխանցելու համար: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել և հատել էր Ադրբեջանի սահմանը:
Նմանատիպ նյութեր
12186 դիտում
12:45 30-08-2014
3-րդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը զանգահարել է հարազատներին. նրա տրամադրությունը շատ բարձր է եղել
1580 դիտում
14:36 22-04-2021
Տող առ տող պետք է ներկայացվի թե ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ թեման վերջնականապես փակվի. Փաշինյան
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»