211652_close_icon
views-count1580 դիտում article-date 14:36 22-04-2021

Տող առ տող պետք է ներկայացվի թե  ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ թեման վերջնականապես փակվի. Փաշինյան

2020-ի բյուջեի հետ կապված կար մի մեծ շահարկում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցմած միջոցներով կառավարությունը պարգեւավճարներ է վճարել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունը իրականացրել է շուրջ 120 մլրդ դրամի հատկացում: Դրանից 52 մլրդ դրամն է, որ հատկացվել է «Հայաստան» հիմնադրամի կողմից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ-ում 2020-ի բյուջեի հաշվետվության ժամանակ դռնփակ ռեժիմով մանրամասն, տող առ տող պետք է ներկայացվի, թե  ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ այս թեման վերջնականապես փակվի, եթե դեռ փակված չի:

Նա նկատեց, որ 1992-ից մինչեւ 2020-ի սեպտեմբեր «Հայաստան» հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար՝ ՀՀ-ում եւ Արցախում ծրագրեր իրականացնելու համար. «44-օրյա պատերազմի ընթացքում 212 միլիոն դոլար է հանգանակվել, այսինք՝ ավելի քան 70 տոկոսի չափ՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածի»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ որոշում են կայացրել 110 միլիարդ դրամ հատկացնել Արցախում ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր իրականացնելու համար՝ երեք տարվա ընթացքում. «Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացրած բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի: Այսինքն 3 տարում Արցախում ավելի մեծ ծրագիր կիրականացվի, քան «Հայաստան» հիմնադրամի ստեղծման օրից 29 տարվա ընթացքում»:

Նմանատիպ նյութեր