12189 դիտում
12:45 30-08-2014
3-րդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը զանգահարել է հարազատներին. նրա տրամադրությունը շատ բարձր է եղել
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր, այս գիշեր զանգահարել է իր հարազատներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայը` Հարություն Ինջիղուլյանը:
Նրա խոսքով՝ Հակոբը շատ ուրախ է եղել, ասել է, որ սպորտով է զբաղվում եւ լեզուներ սովորում: Սակայն, թե որ երկիր է տեղափոխվելու, ինքն էլ դեռ չգիտի, քանի որ գտնվում է փախստականների համակենտրոնացման ճամբարում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 26-ին Հակոբին տեղափոխել են երրորդ երկիր: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յառմակը: Միաժամանակ ավելացրել, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները մինչեւ Հակոբին 3-րդ երկիր փոխանցելը հանդիպել են նրան: Վ.Յառմակը, սակայն, չէր նշել, թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին:
Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով:
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
17:00 16-06-2014
Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նամակ է փոխանցել, որում 5 տող ջնջված է. ի՞նչ կարող էր գրված լինել այնտեղ
6655 դիտում
16:14 29-08-2014
Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է 3-րդ երկիր
2104 դիտում
16:32 01-09-2014
Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում է
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»