2252 դիտում
21:09 16-06-2014
70 վայրկյան
Գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի ընդունած որոշումից մինչև համապատասխան գործողությունը 70 վայրկյան է: Դա նշանակում է, որ մարդու ընդունած որոշումները մեծ մասամբ կատարվում են համարժեք գործողություն կատարելու անհրաժեշտությունից շուտ: Օրինակ. եթե մարդը ինչ-որ գործողություն պետք է կատարի, կամ դիմադրի ինչ-որ ընթացքի, ապա ուղեղն այդ մասին իմանում է և համապատասխան ազդակ է ուղարկում 70 վայրկյան առաջ:
Այս գիտական փորձը կատարվել է 20.000 մարդու նկատմամբ: Փորձը բոլորի նկատմամբ դրական արդյունք է ցույց տվել: Այսպիսով ապացուցված է համարվում, որ մարդն իր հետ կատարվողի մասին իմանում է 70 վայրկյան առաջ: Եթե մարդու գլխին աղյուս է ընկնում, ապա մարդու ուղեղն այդ մասին իմանում է 70 վայրկյան շուտ: Հարցն այն է, թե ինչպե՞ս է մարդը վստահում իր ուղեղին:
Այս փորձից հետո առաջ է քաշվել վարկած, թե հնարավոր է երկարացնել 70 վայրկյանը, այսինքն մարդու մոտ արհեստականորեն զարգացնել պայծառատեսության շնորհ: Եվ դա տրամաբանական է: Եթե ուղեղը կարողանում է 70 վայրկյան շուտ իմանալ իր անելիքի մասին, ապա ուղեղի նույն հատվածը մի քանի անգամ ակտիվացնելու արդյունքում հնարավոր է մի քանի անգամ երկարացնել այդ ժամնաակահատվածը:
Այս երևույթի զավեշտալի կողմերից է այն, որ խորամանկ և մեծամիտ մարդը երբեմն ձգտում է խաբել ուղեղին և կատարել նրա ընդունած որոշումից տարբերվող՝ այլ որոշում: Արդյունքում առաջանում է ուղեղի հետ կապված խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս հոգեկան հիվանդության տեսքով: Այսինքն երբ մարդը փորձում է արհամարել ուղեղի 70 վայրկյան առաջ ընդունած որոշումը և կատարել այլ գործողություն, ապա ընկնում է առնվազն ընկճախտի մեջ:
Այս էֆեկտը մարդկությանը հայտնի է եղել վաղուց, սակայն 70 վայրկյանի ճշգրտությունը պարզվել է բոլորովին վերջերս: Հին իմաստունները խորհուրդ էին տալիս վստահել զգացումներին, վստահել սեփական մտքերին, ցանկություններին: Եթե մարդն ուզում է ասել «այո», ապա պետք է ասի «այո»: Եթե ուզում է ասել «այո», բայց ասում է «ոչ», ապա նրա ուղեղը սկսում է իրականությանը ոչ համարժեք ազդակներ ուղարկել, և մարդու մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ:
Այս առումով առավել հարմար է և արդյունավետ տոլստոյական կարգախոսը. «Արա այն ինչ անելու ես, և ինչ ուզում է թող լինի»: Այս կարգախոսով առաջնորդվող մարդն առաջին հայացքից ռիսկի է դիմում, սակայն ապահովված է հոգեկան խնդիրներ ունենալուց: Բացի այդ իր համոզմունքներով, զգացմունքներով առաջնորդվող մարդը հարգանքի է արժանի ցանկացած տեսանկյունից:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
00:56 29-01-2014
Մենամարտը տևում է ընդամենը 8 վայրկյան. տեսանյութ
2480 դիտում
13:04 12-03-2014
Կարմիր քարտ` խաղի մեկնարկից 24 վայրկյան անց. տեսանյութ
15899 դիտում
17:24 23-07-2014
Դաժան նոկաուտ` մենամարտի մեկնարկից 5 վայրկյան անց. տեսանյութ
Այս բաժնից
730 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
922 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան