3244 դիտում
22:15 16-06-2014
Բողոքի ցույց Բաքվում` ընդդեմ հայ պատգամավորների. տեսանյութ
Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները մասնակցում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցնում է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները:
Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է: Ադրբեջանցիները փորձել են շփոթություն առաջացնել` մեջբերելով ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք ժամանակին կոչ էին անում դադարեցնել պատերազմը: Ադրբեջանն ամեն անգամ դրանք խախտում էր, պատերազմը վերսկսվում էր, Բաքուն` պարտվում:
Թևան Պողոսյանը նաև բարձրացրել է սաֆարովյան գործարքի հարցը, նշել, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կացնով մարդ սպանածը հերոս է համարվում: Բայց սկանդալը սկսվել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթից հետո, Մինսկի խմբի նախկին համանախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական լուծման հնարավորությունը պետք է նվազեցնել: Հայկական պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը, Կորյուն Նահապետյանն Ադրբեջանին կոչ է արել շփման գծից հեռացնել նշանառուներին: Սա դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք քննադատել են Բրայզային` հրապարակավ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Բրայզան դեմ պատերազմին, եթե հայերը ժամանակին դեմ էին նրա դեսպան նշանակվելուն միայն այն պատճառով, որ կինը թուրք է: Հայ պատվիրակներին ահաբեկելու նպատակով Ադրբեջանի նախագահին սատարող Ղարաբաղի ազատագրման ազգայնական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ հայ պատգամավորների:
ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում մասնակիցներին է դիմել հայտնի իրավապաշպան Լեյլա Յունուսը, որին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու համար: Նա մասնակիցներին բաժանել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին տեղեկություններ: ՆԱՏՕ-ի սեմինարը կավարտվի հունիսի 18-ին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29694]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1908 դիտում
16:33 24-03-2014
Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել
2378 դիտում
14:13 26-11-2014
Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բողոքի ցույց է անցկացվել՝ դիվերսանտներ Գուլիևին և Ասկերովին ազատ արձակելու պահանջով
3304 դիտում
09:47 09-04-2016
Տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ միջազգային անտարբերության. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
739 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է