1011 դիտում
15:42 17-06-2014
Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին վերադարձնում է Իրան
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է Թեհրանում Մեր Բրիտանիայի դեսպանատան գործունեությունը վերականգնելու մասին: Հեյգը նշել է, որ ներկա պահին հանգամանքները թույլ են տալիս, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական առաքելությունները կրկին սկսեն համագործակցել հավելել է, որ առաջիկայում Իրան կուղարկվեն մի քանի բրիտանացի դիվանագետներ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Թեհրանում բրիտանական դեսպանատունը Իրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցների կիրառման դեմ բողոքող իրանցի ցուցարարների կողմից հարձակման ենթարկվեց, ինչից հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց իր դեսպանատունը Թեհրանում փակելու մասին և հետ կանչեց իր աշխատակիցներին: Նույնը արեց նաև Իրանը՝ փակելով Լոնդոնում իր դեսպանատունը և հետ կանչելով իր պաշտոնյաներին:
Այդ օրվանից երկու երկրների շահերը ներկայացրել է երրորդ կողմը, տվյալ դեպքում՝ Շվեդիան, իսկ Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ բանակցությունները սկսվեցին այս տարվա սկզբին:
Նմանատիպ նյութեր
3776 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
808 դիտում
13:40 28-09-2024
Իրան են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի զոհերի 98 մարմինների մնացորդներ
1151 դիտում
09:22 08-09-2014
Իր կազմում մնալու պարագայում Մեծ Բրիտանիան առաջարկել է մեծ ինքնավարություն հատկացնել Շոտլանդիային
Այս բաժնից
898 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1111 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
841 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը