6546 դիտում
16:18 17-06-2014
Նեխած մանկան պտուղների հայտնաբերումից հետո աշխատանքից ազատված հիվանդանոցի տնօրենը՝ իր ազատման մասին
Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած պտուղների հայտնաբերման գործում հիվանդանոցի արդեն նախկին տնօրենի մեղավորությունը «0» է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ փաստին՝ ասաց Մասիսի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Մհեր Ենգիբարյանը, ով այդ դեպքերից հետո նախարարի հրամանով ազատվեց աշխատանքից:
«Ես այդտեղ մեղավորություն չունեի: Դա արդեն մի քանի տարի է, ինչ հավաքվել է, ինչի մասին բոլորն էլ գիտեին: Դա հայտնագործություն չէ: Իսկ նախարարի որոշմանը չէի ցանկանա մեկնաբանություն տալ, քանի որ ես բժիշկ եմ եւ նա իմ նախարարն է: Իմ դաստիարակությունը թույլ չի տա այդ որոշումը մեկնաբանել: Գտել են, այդպես է պետք, ուրեմն այդպես էր պետք»,- ասաց հիվանդանոցի նախկին տնօրենը:
Միաժամանակ ասաց, որ ինքը բժիշկ է եւ բժշկությունից դուրս չի եկել: «Իմ առումով քրեական պաատասխանատվության խնդիր էլ չկա: Դա ինձ հետ կապ չունի եւ չի էլ կարող կպչել»,- ավելացրեց Մհեր Ենգիբարյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած 2-րդ պտուղն է հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ Մհեր Ենգիբարյանը: Նրա փոխանցմամբ՝ դրանք հիվանդանոցի ներսից չեն այդտեղ բերվել: «Մենք հայտնել ենք ոստիկանությանը: Հիվանդանոցի տարածքում բժշկական թափոնների վնասազերծման տեղ կա եւ այդ տարածքում են մահացած պտուղները հայտնաբերվում: Դա մեր բուժանձնակազմի հետ կապ չունի, չնայած բուժանձնակազմը փաստի առթիվ հարցաքննվել է: Կարծում եմ՝ առաջիկայում ամեն ինչ կբացահայտվի»,- ասել էր Մ. Ենգիբարյանը եւ ավելացրեց, որ հնարավոր է, որ բժշկական թափոնների վնասազերծման խախտում է եղել, այլ ոչ կրիմինալ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած պտուղ է հայտնաբերվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Ենգիբարյանը: «Ներկա պահին փաստի առթիվ քննություն է կատարվում: Որպես տնօրեն՝ այս պահին միայն կարող եմ ասել, որ այդ հարցը մեր անձնակազմի և բուժհաստատության հետ կապ չունի»,- նշել էր նա: Հարցին, թե ինչ սեռի և քանի ամսական պտուղ է եղել, ասել էր. «Դժվար է ասել, քանի որ արդեն նեխած էր»: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
16:38 10-06-2014
Մասիսի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է մանկան նեխած պտուղ
7906 դիտում
13:57 12-06-2014
Առեղծված՝ Մասիսի հիվանդանոցում. մեկը մյուսի հետևից մանկան նեխած պտուղ է հայտնաբերվում. բժիշկները հարցաքննվել են
49146 դիտում
20:44 05-02-2020
Մանկապարտեզի աշխատանքից ազատված տնօրենը դատարանում հաղթել է Գարիկ Սարգսյանին. News.am
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»