211652_close_icon
views-count2351 դիտում article-date 16:38 10-06-2014

Մասիսի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է մանկան նեխած պտուղ

Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած պտուղ է հայտնաբերվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Ենգիբարյանը: «Ներկա պահին փաստի առթիվ քննություն է կատարվում: Որպես տնօրեն՝ այս պահին միայն կարող եմ ասել, որ այդ հարցը մեր անձնակազմի և բուժհաստատության հետ կապ չունի»,- նշեց պարոն Ենգիբարյանը: Հարցին, թե ինչ սեռի և քանի ամսական պտուղ է եղել, ասաց. «Դժվար է ասել, քանի որ արդեն նեխած էր»: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր