211652_close_icon
views-count10996 դիտում article-date 17:58 17-06-2014

Հորդոր՝ նախարար Արմեն Աշոտյանին. Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսը համացանցում խայտառակել է իր ուսանողուհուն

[b]SHAMSHYAN.com[/b]-ին նամակ է փոխանցել քաղաքացի N-ը, որում նա դիմում է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին. «Հարգելի Արմեն Աշոտյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս Մովսես Դեմիրճյանը համացանցում խայտառակել է իր իսկ ուսանողուհուն: Հոգեբանության նախապատմությունը սկսվում է անտիկ ժամանակներից, երբ փիլիսոփաները իրենց աշխատություններում փորձում էին պարզել հոգու բնույթը։ Հնագույն տեսությունները, որոնք կոչված էին բացատրել մարդու վարքը, որպես դետերմինանտ էին ընդունում մարդու էության նկատմամբ արտաքին որոշակի գործոն, օրինակ՝ «ստվերը», որը բնակվում է մարմնում և լքում այն մահից հետո։ Օրեր առաջ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան Փիլիսոփայության ամբիոնի դասախոս Մովսես Դեմիրճյանի «ստվերը», որը բնակվում էր նրա մարմնում, լքել էր նրան նրա մահից առաջ և, կորցնելով, նա այդ «ստվերը» իր մարմնում փորձել էր գտնել համացանցում ու որոշել ինքնահաստատվել իր իսկ ուսանողին վարկաբեկելու հաշվին: Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և՛ մեծ բարիք է, և՛ սոսկալի չարիք: Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները: Իսկ եթե գործողությունները անցնում են բարոյականության սահմանները, դա արդեն աղետ է տվյալ մարդու համար: Հարգելի Արմեն Աշոտյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի «արական» սեռի դասախոս Մովսես Դեմիրճյանը ոչ միայն անցել է բարոյականության, այլ նաև օրենսդրական սահմանները՝ մոռանալով, որ մարդու անձնական կյանքի իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: Իսկ վերոնշյալ «անձը»՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս Մովսես Դեմիրճյանը, մոռանալով այս ամենը, www.facebook.com-ի իր էջում հրապարակում է իր իսկ ուսանողի՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, հոգեբանության բաժնի I խումբ II կուրսի ուսանողուհի Իրինա Վարտանովայի կողմից իրեն գրած նամակը: Անգամ ուսանողի հորդորներից հետո վերը նշված «տղամարդը» ոչ միայն չի հեռացնում իր իսկ կողմից հրապարակած նամակը, այլ նաև համացանցում՝ նամակի տակ, սկսում է երիտասարդական բնույթի «չաթավատ» լինել՝ մոռանալով, որ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն իրեն հղված նամակը պետք էր մնար գաղտնի ու կարող էր սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: Ուստի, հորդորում ենք, որպեսզի Մովսես Դեմիրճյանին կարգի հրավիրեք ու ենթարկեք համապատասխան պատասխանատվության: Բնավ չմիջամտելով Ձեր իսկ ներքին՝ ԿԳՆ նախարար և դասախոս հարաբերություններին ու բնավ ոչ մի կերպ ուղղորդողի դեր չտանելով՝ պարզապես խորհուրդ ենք տալիս, որպեսզի Մովսես Դեմիրճյանը հեռացվի տվյալ համալսարանից, քանզի նման հոգեբանությամբ մարդը չի կարող հոգեբանություն դասավանդել երիտասարդ սերնդին»: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր