211652_close_icon
views-count1475 դիտում article-date 17:53 17-06-2014

41-ամյա տղամարդը աղջիկների հասցեին վատ արտահայտվելու համար ծեծել է հարևանուհուն

41-ամյա Վահիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով համագյուղացի Անահիտ Գրիգորյանի կողմից իր հասցեին գյուղում անհիմն արտահայտություններ անելու մասին, պարզաբանումներ ստանալու նպատակով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է վերջինիս առանձնատուն եւ նույն հարցի շուրջ վերջիններիս միջև տարաձայնություն ու վեճ է առաջացել: Վ. Միքայելյանը վեճի ընթացքում Ա. Գրիգորյանի կողմից իր աղջիկների հասցեին հնչեցրած արտահայտությունից զայրացած՝ հյուրասենյակում դրված ձեռնափայտով երկու անգամ հարվածել է նրա աջ և ձախ ուսերին, որից հետո Ա. Գրիգորյանը զանգահարել և կատարվածի մասին հայտնել է համայնքապետին: Վ. Միքայելյանը դրանից կրկին զայրանալով՝ նույն ձեռնափայտով ևս երկու անգամ հարվածներ է հասցրել նրա կոնքի շրջանում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր