211652_close_icon
views-count1002 դիտում article-date 10:10 18-06-2014

Հանրապետության շրջանների զգալի մասում երեկոյան կտեղա անձրև

Հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով: [img]/ups/images/0086921001403071683592299.jpg[/img] Երևանում հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0218545001403071712519108.jpg[/img]

Նմանատիպ նյութեր