1177 դիտում
14:02 18-06-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2-օրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է NewsGeorgia գործակալությունը:
Հայկական պատվիրակության օդանավը Թբիլիսիի օդանավակայում վայրէջք է կատարել տեղի ժամանակով ժամը 13:00-ին: ՀՀ նախագահին և նրան ուղեկցող պաշտոնյաներին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին:
Թբիլիսիի Ավլաբարի նախագահական նստավայրում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հանդիսավոր արարողությունը, իսկ տետ-առ-տետ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները մամլո ասուլիսում համատեղ հայտարարություն կանեն: Մամլո ասուլիսից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին ծաղկեպսակ կդնեն Հերոսների հրապարակում տեղադրված հուշարձանին:
Նույն օրը երեկոյան Հայաստանի նախագահը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Նախագահը ներկա կգտնվի նաև Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված գալահամերգին: Հունիսի 19-ին Ս. Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ նախագահը կայցելի Կախեթի, ինչից հետո կվերադառնա Հայաստան:
Նմանատիպ նյութեր
2643 դիտում
23:44 22-07-2021
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը
14384 դիտում
16:25 15-11-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Մոսկվա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
358 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
826 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
499 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին