211652_close_icon
views-count1181 դիտում article-date 17:41 18-06-2014

Չեխ մասնագետները Գառնիում նորագույն թեքաչափ են տեղադրում

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները: Գերզգայուն սարքի մոնտաժման աշխատանքները պահանջում են մեծ մասնագիտական հմտություն և ընթացքում ծագած տեխնիկական ու մասնագիտական խնդիրների լուծում: Երկրակեղևի դեֆորմացիաների գրանցման տվյալները իրական ժամանակում կստանան և հայկական, և չեխական կողմը: Կողմերի միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում քննարկումների ընթացքում ձեռք է բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր