1246 դիտում
15:27 25-10-2018
Ոլորտի մասնագետները ներկայացրել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները
Երևանում հոկտեմբերի 22-23-ին Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին ներկայացվել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր և մասնագետներ արտերկրից, մաշկաբաններ և կոսմետոլոգներ Երևանից ու ՀՀ մարզերից:
Համաժողովի բացման խոսքում առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը առողջապահության զարգացման գործում, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է երիտասարդների համար գիտական կոնֆերանսների կրթական դերը:
Շնորհակալություն հայտնելով հրավիրված պրոֆեսորներին իրենց տրամադրած ժամանակի համար` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն Միքայել Սահակյանը շեշտել է, որ մաշկավեներաբանական ծառայության զարգացման գործում շատ կարևոր է մասնագետների հետ շփումը և հատկապես փորձի փոխանակումը:
Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտիչյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս տեղացի մասնագետներին ծանոթանալ բշկագիտության ոլորտի նորամուծություններին, շփվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում:
Կոնֆերանսին զեկուցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ հետազոտողներ, պրոֆեսորներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Ներկայացվել են ոլորտի անելիքները, ներկաների ուշադրությունը հրավիրվել է հատկապես առավել տարածված սեռավարակներից մեկի՝ քլամիդիոզի վարման խնդիրներին, հաճախ հանդիպող մաշկախտերից՝ պսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, սեբորեային մաշկաբորբի ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումներին:
Եկատերինա Պրիվալովան ներկայացրել է արտերկրում լայնորեն կիրառվող մաշկի գերձայնային հետազոտման մեթոդը, մաշկաբանության մեջ և կոսմետոլոգիայում վերջինիս կիրառման առանձնահատկությունները:
Ալեքսեյ Գետմանը ծանոթացրել է մեր երկրում արդեն իսկ լայն կիրառում ստացած դերմատոսկոպիկ մեթոդի առանձնահատկություններին և կիրառման նրբություններին:
Գլխի մազածածկույթի խնդիրների և այդ առումով բժշկագիտության նորագույն տվյալների, խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ խոսել է Օլեգ Կվլիվիձեն:
Հնչել են նաև բազմաթիվ այլ հետաքրքիր, բժշկագիտության նորագույն տվյալների վրա հիմնված զեկույցներ:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր դեղագործական ընկերությունների ցուցահանդեսով:
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
17:41 18-06-2014
Չեխ մասնագետները Գառնիում նորագույն թեքաչափ են տեղադրում
2307 դիտում
17:40 21-11-2016
ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված. Դիլիջանում անցկացվեց գործարար ինովացիոն ֆորում
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին