211652_close_icon
views-count897 դիտում article-date 19:47 18-06-2014

Տեղի է ունեցել Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովին: Հանդիպման ընթացքում կողմերի միջև տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը, որով հաստատվում է կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման կարգը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև պատրաստել և մշակել Կոնցեսիոն պայմանագրի 4-րդ լրացուցիչ համաձայնագիրը, որով կկարգավորվեն ներդրումային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր