«Արմավիայի» նախկին աշխատակիցների մի մասը կանգնած է երկընտրանքի առջև․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր այժմ աշխատում են «Էյր Արմենիա» ընկերությունում, սկսել են խուսափել բողոքի ակցիաներին մասնակցելուց և «Արմավիայից» իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելուց։ Բանն այն է, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատերը՝ Վահան Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է։ Արդյունքում աշխատակիցները կանգնել են փաստի առաջ. Կամ լռել և բողոքի ակցիա չանցկացնել, կամ էլ հայտնվել գործազուրկ լինելու վտանգի առաջ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։