211652_close_icon
views-count5664 դիտում article-date 13:14 09-02-2020

Էրդողանը Սիրիայում կանգնած է դժվար երկընտրանքի առջև

Օրերս Սիրիայի կառավարական ուժերը գրավեցին Իդլիբի շրջանի Սարաղեփ քաղաքը: Այստեղ ընթացել են կատաղի մարտեր: Անկարան նախազգուշացրել է Դամասկոսին ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական հարձակումը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5278640.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Սարաղեփի շրջակայքում թուրքական զորքերն ունեն 4 դիտարկման կետեր, որոնք հիմնվել են Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնության արդյունքում: Թուրքիան խոստանում է պատժիչ գործողություններ, եթե թուրք զինվորականները ենթարկվեն հարձակման: Անկարան բացառում է իր զորքերի դուրս բերումը այս հենակետերից: Ըստ վերլուծաբանների սակայն ռազմավարական առումով թուրքական զինուժը գտնվում է բավականին խոցելի դիրքերում: Բացի այդ, Էրդողանը երկրի ներսում ենթարվում է ճնշման Սիրիայի հարցում իր դիրքորոշման փոփոխության համար: Ընդդիմությունը կոչ է անում նախագահին վերանայել սիրիական ռեժիմի փոփոխության քաղաքականությունը և դադարեցնել օժանդակությունը ընդդիմադիր զինյալներին՝ ապավինելով դիվանագիտությանը ճգնաժամի կարգավորման համար: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Սիրիայի հակամարտության հարցում Էրդողանի ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը դժվարեցնում է դիրքրոշման որևէ փոփոխություն: Մոսկվան իր հերթին ևս ջանքեր է գործադրում Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ՝ ձգտելով այսպիսով կայունացնել իրավիճակը Սիրիայում և ամրապնդել իր դաշնակից Ասադի դիրքերը: ԱՄՆ իր հերթին աջակցում է Թուրքիային: Սիրիայի հարցում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ջեֆրին ընդգծում է, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում Անկարայի ջանքերին Սիրիայում՝ ուղղված թուրքական հենակետերի ամրապնդմանը: Ըստ դեսպանի, ԱՄՆ ցանկանում է վստահ լինել, որ իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիայի զինվորականների անվտանգությունն այնտեղ լիովին ապահովված է: Դրա հետ մեկտեղ սակայն, դեսպանը բացառել է ռազմական որևէ ներգրավվածություն Վաշինգտոնի կողմից: Եթե Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվեն, Թուրքիան առերեսվում է երկընտրանքին՝ կամ գնալ ուղիղ ռազմական բախման Դամասկոսի հետ, կամ էլ վերանայել դիրքրոշումը և փորձել հաշտության հասնել Ասադի ռեժիմի հետ, որին մի քանի տարի է Անկարան ցանկանում էր հեռացնել իշխանությունից:

Նմանատիպ նյութեր