Բալասանյանը նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջև. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի ընտրության մրցավազքը վերսկսվել է: Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, «հայրաքաղաքում» լինելու է քաղաքապետի անուղղակի ընտրություն, այսինքն, ավագանին է քաղաքապետ ընտրելու, իսկ քաղաքական ուժերն ընտրությանը մասնակցելու են կուսակցական ցուցակներով:
Ահա այս հանգամանքն անհարմար վիճակի մեջ է դրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, և հիմա նա նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջև, այլ խոսքով, նոր կուսակցության փնտրտուքով է զբաղված, որի դրոշի ներքո էլ կներկայանա ընտրության:
Ոչ պակաս վատ վիճակ է նաև ՀՀԿ-ում, որը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում չունի ընդգծված կուսակցական ներկայացուցիչ, որը կարող է գլխավորել ցուցակը: Այժմ, մեր տեղեկություններով, տարբերակներ են մշակվում, ինչպես վարվել՝ ինչ-որ մեկին «բերեն» կուսակցությո՞ւն, որ ցուցակը գլխավորի, թե՞, այդուհանդերձ, եղածների մեջ պեղեն-գտնեն մեկին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]