211652_close_icon

Բնակիչն այրվածքներ է ստացել թմրամիջոց պատրաստելիս․ ՉԻ

views-count1318 դիտում article-date 09:25 19-06-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ հունիսի 11-ին բուժօգնություն ստանալու համար դեմքի, կրծքավանդակի ու ձեռքերի այրվածքներով «Ճառագայթաբանության և այրվածքաբանության կենտրոն» է տեղափոխվել Երևանի 45-ամյա մի բնակիչ։ Տղամարդու ընտանիքի անդամները հիվանդանոցում ներկայացրել էին, թե տանը բենզինի շիշը ծխախոտից բռնկվել է։ «ՉԻ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, բնակարանում գազօջախի մոտ «Սոլպադեին» դեղամիջոցի և բենզինի խառնուրդից անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու ժամանակ բենզինի տարան բռնկվել է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր