211652_close_icon
views-count5340 դիտում article-date 16:28 08-11-2016

Քաղաքացիներին հայտնաբերել են թմրանյութ պատրաստելիս

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված գյուղի դաշտերում գտնվող քարե շինությունում բենզինի, յոդի և «Պերալգին» դեղատեսակից թմրանյութ պատրաստելու ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Գուրգեն Օ.-ն, 1985 թ. ծնված Հակոբ Թ.-ն և 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են իրենց օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր