211652_close_icon
views-count1174 դիտում article-date 13:38 19-06-2014

Ավստրալիայի ԱԳՆ֊ին անհանգստացնում է Իրաքի մարտերին իր քաղաքացիների մասնակցությունը

Ավստրալիայի ԱԳՆ Ջուլի Բիշոփն իր անհանգստությունն է հայտնել Իրաքում հակակառավարական ուժերի շարքերում կռվող Ավստրալիայի քաղաքացիների առնչությամբ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ «Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Ավստրալիայի քաղաքացիները համագործակցում են նրանց հետ, դառնում ավելի ու ավելի արմատական՝ ստանալով ահաբեկիչներին բնորոշ առանձնահատկություններ»,- հայտարարել է Ջուլի Բիշոփը։ Նա նաև շեշտել է, որ հայրենիք վերադառնալիս այդ մարդիկ անշուշտ սպառնալիք կներկայացնեն երկրի անվտանգության համար։ Ըստ գերատեսչության տվյալների՝ Իրաքի և Սիրիայի տարածքում հակակառավարական խմբավորումներին աջակցող Ավստրալիայի քաղաքացիների թիվը մոտ 150 է։

Նմանատիպ նյութեր