211652_close_icon
views-count1311 դիտում article-date 13:22 19-06-2014

Կալիֆորնիայի Սենատի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն քվեարկեց Հայոց ցեղասպանության դասավանդման AB 1915 բանաձևի օգտին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի Կրթական հարցերով հանձնաժողովը հունիսի 18-ին միաձայն (7 կողմ, 0 դեմ) քվեարկեց Հայոց ցեղասպանության դասավանդման AB 1915 բանաձևի ընդունմանը: Այս մասին հայտնում է [url=http://asbarez.com/124234/genocide-education-act-passes-calif-senate-committee/]Asbarez [/url]պարբերականը: Բանաձևը ներկայացվել էր Ադրին Նազարյանի կողմից: Այն նախատեսում է Կալիֆորնիայի 7-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդում: AB 1915-ն այժմ քննարկվելու է ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովում, որն ընդունվելուց հետո քվեարկության կդրվի Սենատի ընդհանուր ժողովում: Ներկա պահին Կալիֆոռնիայի նահանգը ԱՄՆ-ի այն 11 նահանգներից է (Ջորջիա, Իլինոյս, Քենզաս, Մասաչուսեթս, Մինեսոթա, Նյու Ջերսի, Նյու Յորք, Օհայո, Ռոդ Այլանդ, Վիջինիա) որոնք իերնց օրակարգում ընդգրկել են Հայոց ցեղասպանության հարցը:

Նմանատիպ նյութեր