211652_close_icon
views-count11040 դիտում article-date 16:58 19-06-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Երևանի քրեականի պետին

Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Ռ. Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Առաքելյանն ազատվել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Մեկ այլ հրամանով՝ Գագիկ Գաբրիելյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ Գ. Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ:

Նմանատիպ նյութեր