211652_close_icon
views-count1396 դիտում article-date 17:36 19-06-2014

ՊՆ-ում քննարկվեցին ԱՊՀ երկրների ԶՈՒ 11-րդ Սպարտակիադայի շրջանակում Հայաստանում անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և նրա տեղակալ Դավիթ Խիթարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը:

Նմանատիպ նյութեր