211652_close_icon
views-count1598 դիտում article-date 17:39 06-02-2016

ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների դասընթացի կազմակերպչական հարցեր

Փետրվարի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոց 2016թ.» ծրագրի հայոց լեզվի, հայոց պատմության, կրթական գործի կազմակերպիչների և ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպչական հարցեր: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը, տնօրենի տեղակալ Վարդան Ղանդիլյանը, նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, «Սփյուռք» ամառային դպրոց» 2016-ի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի համատեղ իրականացումը, երկու նախարարությունների սերտ համագործակցությունը, դասընթացների ճիշտ կազմակերպումը և արդյունավետ աշխատանքը: Աշխատանքային խմբի անդամները հանդես եկան առաջարկներով, նշեցին, որ 2016թ. ծրագրում տեղ են գտել նաև դասընթացների նախորդ տարիների մասնակիցների նախասիրությունները, անդրադարձան նաև ուսուցիչների հանգստի, հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման հարցերին:

Նմանատիպ նյութեր