1569 դիտում
19:03 19-06-2014
Հարություն Քուշկյանի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ժամկետները
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ժամկետները: Նախարարության ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:
Մանրամասն քննարկվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման հետ կապված հարցերը: Հուլիսի մեկից ԼՂՀ-ում գործելու է Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը: Նախարար Քուշկյանը հանձնարարել է նոր համակարգի մասին ամենայն մանրամասնությամբ իրազեկել ինչպես բուժաշխատողներին, այնպես էլ ազգաբնակչությանը: Հանրապետության բժշկական հաստատություններում փակցնել ԼՂՀ-ում ծննդօգնությունն անվճար լինելու մասին փաստող պաստառներ, կանանց կոնսուլտացիաներում հղիներին բաժանել իրենց իրավունքների մասին տեղեկատվական թերթիկներ, բարեփոխումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատավական միջոցներով: Պատրաստել տեսաներկայացում բուժաշխատողների համար:
Բուժօգնության որակի բարձարացման և հատկապես դեղորայքային քաղաքականության բարեփոխմանը միտված աշխատանքներում նախարարը հանձնարարել է ուսումնասիրել հիվանդության պատմությունները, հատկապես ուշադրություն դարձնել դեղորայքային նշանակումներին, քանի որ դրանք հաճախ լինում են անհիմն և ավելորդ: Քուշկյանի խոսքով կազմակերպված աշխատանքն այս ոլորտում կբերի գումարների տնտեսումների, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի մեծացնել ստացիոնարում տրվելիք դեղորայքի ցանկը:
Քննարկվել են նաև մասնագետների վերապատրաստման, օրենսդրական բարեփոխումների և ընթացիկ այլ հարցեր:
Իր ամփոփիչ խոսքում նախարարը գնահատել է կատարած աշխատանքները, նշել, որ անհրաժեշտ է էլ ավելի կազմակերպված և նպատակասլաց իրականացնել դրանք, լինել միասնական և չհապաղել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
892 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին