211652_close_icon
views-count1743 դիտում article-date 18:06 20-06-2014

Նորանշանակ մարզպետի առաջ գյուղապետարանի դռները չեն բացվել

Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Զավեն Մեջլումյանի կինը՝ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելա Մեժլումյանը, իր ղեկավարած տարիներին դպրոցում ապօրինաբար գրանցել է մի քանի հավաքարարների, որոնց աշխատավարձերը յուրացրել է: Բացի այդ, որոշ մանկավարժների ֆիզարձակուրդային գումարները կրկին յուրացրել է՝ ծննդաբերությունից մի քանի օր առաջ նրանց արձակուրդային նշանակելով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին մի քանի հնաբերդցիներ: Նրանց փոխանցմամբ, իրենց համայնքը հայտնի է միայն սկանդալային պատմություններով: «Վերջերս նորանշանակ գյուղապետ Մարատ Պողոսյանը գյուղապետարանի նորակառույց շենքը բացեց, որտեղ հյուրընկալվել էր Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը: Հանդիպման առիթը օգտագործելով՝ նրան էլ հայտնեցինք մեր դժգոհությունը: Գյուղում ճանապարհների պատճառով նաեւ Երեւան գնացող տրանսպորտ չկա: Նորանշանակ մարզպետը խոստացավ խնդրին լուծում տալ: Մարզպետը մեր համայնք այցելելուց այնքան էր ոգեւորվել, որ անկեղծանալով պատմեց, որ Հնաբերդ գալու նախորդ օրը այցելել էր Զանգակատուն գյուղը, որտեղ, սակայն, մարզպետը բախվել էր փակ դռների»: Հիշեցնենք, որ Հնաբերդում լարված վիճակ է, եւ Մեջլումյան ամուսինները դատական քաշքշուկների մեջ են: Գյուղապետարանի նախկին աշխատակից, համագյուղացի Հենրիկ Ավագյանն էլ պատմեց. «Զավենը Մեջլումյանը ավագանու որոշումներին բանի տեղ չէր դնում ու վերջը իր ուզած որոշումն էր կայացնում: Իսկ մինչեւ 2012թ. իր պաշտոնավարման տարիներին գյուղի ընդհանուր նախակրթարանը վերանորոգելու պատրվակով ԾԻԳ-ից ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ նույնքան էլ բարերար Ռիչարդ Բոյաջյանից, սակայն վերանորոգում այդպես էլ չի իրականացվել: Փոխարենը նախակրթարանի միայն տանիքն են մասնակի վերանորոգել, այն էլ իր հորեղբոր որդիների միջոցով, որն էլ գարնանային ուժեղ քամին վեջերս տարավ : Արարատի մարզի գյուղ վարչության նախկին պետի Տիգրան Վիրաբյանի հետ, ով ի դեպ մեղադրվեց կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքը եւ սերմացուն հափշտակելու եւ ապօրինությունների մեջ հանցավոր համաձայնության գալով գյուղացիներին դիզվառելիք եւ սերմացու չեն բաժանել այլ փոխարենը ինքնանպատակ իրենց ծանոթների միջոցներով վաճառել են»:

Նմանատիպ նյութեր