211652_close_icon

Վարդան Պետրոսյանի գործ. Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց. aravot.am

views-count2204 դիտում article-date 21:20 20-06-2014
Ապուցույցների հետազոտումը չի ավարտվում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որպեսզի դատարանը լսի վկաներին, լրացուցիչ վկաներին, տուժողներին եւ Վարդան Պետրոսյանի ցուցմունքներին: Այսօր տուժողները դատարան չէին ներկայացել.յուրաքանչյուր ամսվա 20-ը նրանց ամենածանր օրն է.անցյալ տարվա հոկտեմբերի նույն այդ օրը Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների ավտովթարից մահացան: Տուժողներն ունեն երկու ներկայացուցիչ ` Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը: Վարդան Պետրոսյանն այսօր Նիկոլայ Բաղդասարյանի հետ էր: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց.նախազգուշացրեց մեկ կնոջ եւ նիստերի դահլիճից հեռացրեց ակտիվիստ Գագիկ Սարուխանյանին, որը Ռուբեն Բալոյանի հասցեին փորձեց տեղից ինչ-որ բան ասել: Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին զննվել էր տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայությամբ տուժողի ավտոմեքենան, գրումէ [url=http://www.aravot.am/2014/06/20/473161/]Aravot.am[/url]-ը: Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկմամբ, պարոն Բալոյանը փորձում է փրկել քննիչ «ապօրինությունը»:Ըստ նրա , դեռեւս նոյեմբերի 27-ին կատարված զննությունը, կից լուսանկարը, որտեղ մեկ կողային հայելի է եղել, գրել են թե «ՆԻՎԱՆ» ունեցել երկու կողային հայելի: «Մինչ Բալոյանի կողմից հայելին հայտնաբերելը, ես գրավոր դիմել էի, որ լրացուցիչ զննություն չլինի, որ պարոն Բալոյանն էլ չասի` վայ, հայտնաբերեցինք:Նոյեմբերի 27-ին չի կարող պատահի, որ հայելի չլինի, իսկ դեկտեմբերի 5-ին հայտնաբերվի:Պետք է 27-ին ինչ-որ մեկը գցեր, որ պարոն Բալոյանը դեկտեմբերի 5-ին հայտնաբերեր հայելին:Ուրիշ լուծում չկար, որովհետեւ երկրորդ նման հայելի չկար»,-ասաց Ն.Բաղդասարյանը: «Երկրորդ վարկածը` Ռուբեն Բալոյանը ձեռի միջից պիտի գցեր»,-հավելեցՆ.Բաղդասարյանը: Բանը հասավ «ֆոկուսին», թարգմանաբար` «աճպարարությանը»: Հրապարակվեց հիդրոօդերեւութաբանական պետական ծառայության գրությունը: Դեպքի օրը ըստ այդ ծառայության, եղել է պարզ, առանց տեղումների եղանակ : Ապացույցներից հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը:Քննչական փորձարարությունը կատարվել էր «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ , տուժող Արթուր Հակոբյանի մասնակցությամբ: Նրա հայտնած տվյալները ճշտելու նպատակով: Ռուզան Մինասյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/06/20/473161/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր