211652_close_icon
views-count29255 դիտում article-date 15:37 16-09-2017

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու համար. Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին

Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները: Դատական դեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել: Վ. Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ [color=#EF2929]Վ. Մկրտչյանը հանրապետությունում հայտնի այն դատավորներից է, ով երբևէ պատվերներ չի կատարել, դատավարություններն անցկացրել է պրոֆեսիոնալ և բարձր մակարդակով, երբևիցե ներգրավված չի եղել որևէ կեղծ դատավարություններում ու անգամ նրա նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ ոչ դատախազները, ոչ քննիչները և ոչ էլ ամբաստանյալները չեն կարողացել օրենքից դուրս թելադրանքներ պարտադրեն դատավորին։[/color]

Նմանատիպ նյութեր