211652_close_icon
views-count2590 դիտում article-date 13:46 21-06-2014

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք հակահարված են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր