7061 դիտում
16:08 21-06-2014
Հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող Կայարանցի Թևոսիկի ազատման մասին լուրերը չափազանցված են
Երեկվանից որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) ազատ է արձակվել: Բազմաթիվ իրարամերժ նորություններ են շրջանառվում՝ խթանելով պետական ու հանցավոր կառույցների, շարքային քաղաքացիների, ինչպես նաև հանրությանն անգամ նորություններով որևէ կերպ չհետաքրքրվողների հետաքրքրությունը:
«Բացառություն չէ մեր կազմը, թեպետ հենց մեզնից՝ «որոշ» նորալուկ լրագրողներից է սկսվում այս «շոու-ծրագիրը»՝ այո, թերևս հենց այդպես է հարկավոր ասել իրականությանը չհամապատասխանող ստահոդ լուրեր տարածողներին: Իսկ իրականությունն այն է, որ «որոշ» լրագրողներ չեղած տեղը սենսացիա են փնտրում՝ օգտագործելով և շահարկելով քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի անունը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողականի մամուլի վարչությունից հայտնեցին. որ նման բան չկա և լուրը իրականությանը չի համապատասխանում: Այո՛, Թևոս Սաֆարյանը գտնվել է քաղաքային հիվանդանոցում, բուժում ստացել և ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ և այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Հ.Գ. Այնպես որ մի կորցրեք ձեր ժամանակը սենսացիաներ փնտրելով և քանդելով արհեստականորեն խճճված ու իրենից ոչինչ չներկայացնող թելի կծիկը:
Նմանատիպ նյութեր
71019 դիտում
23:05 27-11-2014
Ինչո՞ւ էր հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի տղան ժամանել «Մոսկվա» կինոթատրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
688 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը