18847 դիտում
12:48 16-02-2015
Հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 16-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատաքննությունը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը վարում էր դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով նիստը սկսվելուց հետո հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ փաստաբան Երեմ Սարգսյանը դիմում է ներկայացրել դատարան, որ մեկ այլ քրեական գործով նույն դատարանում դատական նիստի է և խնդրել է, որպեսզի նիստը հետաձգվի:
Դատավոր Ա. Բեկթաշյանը դիմեց մեղադրանքի կողմը պաշտպանող դատախազին և Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի փաստաբան Հեկտոր Սարդարյանին: Վերջիններս չառարկեցին, ինչից հետո դատարանը որոշեց նիստը հետաձգել և այն նշանակվեց մարտի 4-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
43826 դիտում
16:15 17-09-2015
Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դատական նիստը հետաձգվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ