1349 դիտում
15:26 22-06-2014
Քաղաքապետարանը պատրաստվում է դատի տալ փողոցների նորոգումը ձգձգող «Դորոժնիկ» ընկերությանը
Վանաձորում բարեկարգ փողոց գրեթե չի մնացել: «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունը ջրամատակարարման ցանցն է նորոգում: «Դորոժնիկ» ընկերությունն էլ 3 տարի է ջրագծերի անցկացման համար փողոցներն է քանդում: Վանաձորցիները դժգոհում են, որ վերականգման աշխատանքները հատուկենտ փողոցներում են արվել, այն էլ` թերի: Վանաձորի քաղաքապետարանը «Դորոժնիկ» ընկերությանը բազմիցս է դիմել` քանդածը ժամանակին վերականգնելու պահանջով: Քաղաքապետը մտադիր է գործին դատական ընթացք տալ:
Ջրամատակարարման բարելավման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած 6 ու կես մլն. եվրո վարկով: Ծրագրի վանաձորյան պատասխանատուն ասում է, որ 1.5 տարի առաջ քանդած փողոցներն արդեն վերականգնել են, այլ խնդիր է, որ բնակիչներին չի բավարարել իրենց կատարած աշխատանքի որակը:
Փողոցների անբարեկարգ վիճակից դժգոհ են նաև վարորդները: Ճանապարհատրանսպորտային նշանների մեծ մասը չի վերատեղադրվել: Նաև այս պատճառով վթարներն ավելացել են:
Աղբյուրը ` [url=http://www.armnewstv.am/news/29951]armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
15:41 25-01-2014
Թուրքիայում 320 պատգամավորներ պատրաստվում են դատի տալ ընդդիմադիր գործընկերներին
1828 դիտում
12:08 15-12-2014
Իվանիշվիլիի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նախկին ամուսնուն. տեսանյութ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից